Որոնել
Արխիվ
15.04.2019  16:18

Ֆիգու. «Եթե «Բարսելոնայից» չտեղափոխվեի «Ռեալ», պարտավորվելու էի խոշոր գումար վճարել»

Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն պատմել է 2000 թվականին «Բարսելոնայից» «Ռեալ Մադրիդի» սկանդալային տեղափոխության որոշ մանրամասներ:

««Բարսելոնայում» անհատական ու սպորտային առումով հինգ հիանալի տարիներ եմ անցկացրել: 2000 թվականին ակումբի նախագահական ընտրությունները պետք է հաղթել Ժուան Գասպարը, ում բացարձակ չէի վստահում: Ամեն ինչ լրջանում էր և մենք հասանք մի կետի, երբ իմ գործակալն առաջարկեց համաձայնության հասնել «Ռեալի» նախագահի թեկնածու Ֆլորենտինո Պերեսի հետ:

Իմ ներկայացուցիչը փաստաթուղթ ստորագրեց, ըստ որի եթե Պերեսը դառնար նախագահ, իսկ ես հրաժարվեի տրանսֆերից, պարտավոր էի վճարել խոշոր գումար վճարել` «Սանտյագո Բերնաբեուի» բոլոր աբոնեմենտների գնի չափ: Ես ոչինչն չէի ստորագրել, այլ միայն բանավոր համաձայնության էի հասել: «Բարսելոնայում» ինձ ասացին` կարող եմ հեռանալ, եթե վճարվի հրաժարագինը:

Երբ Ֆլորենտինոն հաղթեց նախագահական ընտրությունները, ես Սարդինյայում արձակուրդ էի անցկացնում: Իմ գործակալն ու փաստաբանը եկան և ինձ համոզեցին տրանսֆերում: Հետո մեկնեցինք Լիսաբոն, որտեղ ծանոթացա ու մի քանի ժամ շփվեցի Պերեսի հետ: Այնուհետև զանգահարեցի կնոջս և ասացի, որ տեղափոխվում ենք Մադրիդ»,- պորտուգալացու խոսքերն է փոխանցում Marca-ն:

Նշենք, որ «Սանտյագո Բերնաբեուի» աբոնեմենտների արժեքը կազմել էր 35 միլիոն եվրո: Ըստ կնքված պայմանագրի, եթե ֆավորիտ չհամարվող Պերեսը չհաղթեր նախագահական ընտրություններում, Ֆիգուն 2,5 միլիոն եվրո էր ստանալու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000