Որոնել
Արխիվ
15.04.2019  12:37

Marca. «Ռեալը» հարձակումն ուժեղացնելու հիմնական թեկնածու է ընտրել

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը:

Մադրիդյան ակումբը մանրակրկիտ ուսումնասիրել է տրանսֆերի համար հավանական բոլոր թեկնածուներին և որոշել, որ սերբ ֆուտբոլիստը կենտրոնական հարձակվողի համար լավագույն տարբերակն է, վստահեցնում է Marca-ն:

«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն արդեն համաձայնություն է տվել այդ գործարքի համար:

Սպասվում է, որ Յովիչի տրանսֆերը կկազմի մոտ 70 միլիոն եվրո: Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկային», սակայն գերմանական ակումբն իրավունք ունի ամռանը 8 միլիոնով գնել այն:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ եթե «Ռեալը» նոր կենտրոնական հարձակվող չգնի, ապա Կարիմ Բենզեմայի առաջին փոխարինողը կդառան Ռաուլ Դե Տոմասը, ով վարձակալությամբ հանդես է գալիս «Ռայո Վալեկանոյում»: Մադրիդցիների մեկ այլ հարձակվող Մարիանո Դիասը, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000