Որոնել
Արխիվ
15.04.2019  12:26

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Աբրահամ Խաշմանյանը գլխավորեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի և իր մարզչական շտաբի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը, որի գխավորությամբ երևանյան թիմը 2 տարի անընդմեջ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

««Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արամ Ոսկանյանին և իր մարզչական շտաբին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն է մաղթում մարզիչներին` հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Խաշմանյանն օրերս հեռացել էր «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000