Որոնել
Արխիվ
15.04.2019  00:59

Չորս գոլ վալենսիական դերբիում և օրվա մյուս խաղերի հաշիվները

Իսպանիայի առաջնության խաղային օրվա կենտրոնական մրցավեճը եղել է վալենսիական դերբին` «Վալենսիա» – «Լևանտե» հանդիպումը: «Չղջիկները» հաղթել են 3:1 հաշվով:

Արդեն երկրորդ րոպեին Գոնսալու Գեդեշի փոխանցումը եզրափակել է Սանտի Մինան: Երկրորդ կեսի սկզբում (56) պատահականորեն սեփական դարպասը գրավել է Կառլես Սոլերը, սակայն ընդամենը մեկ րոպե անց նա ուղղել է իր սխալը և գոլային փոխանցում կատարել նույն Գեդեշին: Եվս վեց րոպե անց Մինան դուբ է ձևակերպել ու ամրապնդել տանտերերի հաղթանակը:

Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը վաստակել է 49 միավոր, մնացել վեցերորդ տեղում, սակայն Չեմպիոնների լիգայի մասնակցության իրավունք տվող չորրորդ հորիզոնականում գտնվող «Սևիլյային» զիջում է ընդամենը երեք միավորով: «Լևանտեն» 33 միավորով նահանջել է 16-րդ տեղ:

Խաղային օրվա մյուս խաղերի արդյունքները.

«Վալյադոլիդ» – «Խետաֆե»` 2:2

«Ատլետիկ Բիլբաո» – «Ռայո Վալեկանո»` 3:2

«Ռեալ Սոսյեդադ» – «Էյբար»` 1:1

«Ժիրոնա» – «Վիլյառեալ»` 0:1


32-րդ տուրը կավարտվի վաղը կայանալիք «Լեգանես» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000