Որոնել
Արխիվ
15.04.2019  00:47

«Ինտերն» ու «Նապոլին» հաղթեցին միևնույն հաշվով, այլ արդյունքներ (VIDEO)

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել է «Ֆրոզինոնեին» ու առավելության հասել 3:1 հաշվով: Միլանցիների կազմում գլխի հարվածով հաշիվը բացել է Ռաջա Նաինգգոլանը (19), ապա Իվան Պերիշիչը հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը (37):

Երկրորդ կեսում Ֆրանչեսկո Կասատան (61) կրճատել է հաշիվը, սակայն վերջին վայրկյաններին հյուրերի արագ հակագրոհի ժամանակ Մաուրո Իկարդին հարվածային դիրք է դուրս բերել Մատիաս Վեսինոյին (90+3), ով չի վրիպել:

Լուչիանո Սպալետտիի թիմը վաստակել է 60 միավոր ու ամրապնդվել երրորդ տեղում: «Ֆրոզինոնեն» 23 միավորով նախավերջին տեղում է:

«Նապոլին» հյուրընկալվել է հետնապահ «Կիևոյին» ու հաղթել նույն` 3:1 հաշվով: Զարմանալիորեն, դուբլի հեղինակ է դարձել կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին (15, 81), իսկ ևս մեկ անգամ աչքի է ընկել Արկադիուշ Միլիկը (64): Վերոնացիների կազմում հեղինակության գոլը խփել է Բոստյան Ցեսարը (90):

Կառլո Անչելոտտիի թիմը 67 միավորով շարունակում է վստահորեն զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: «Կիևոն» ունի 11 միավոր և պաշտոնապես դուրս է մնացել Ա սերիայից:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ հաշիվները.

«Տորինո» – «Կայլյարի»` 1:1

«Սամպդորիա» – «Ջենոա»` 2:0

«Սաուսլո» – «Պարմա»` 0:0

«Ֆիորենտիան» – «Բոլոնյա»` 0:0


32-րդ տուրը կավարտվի վաղը կայանալիք «Ատալանտա» – «Էմպոլի» խաղով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000