Որոնել
Արխիվ
14.04.2019  19:38

«Բավարիան» հեշտությամբ հաղթեց և վերադարձավ առաջին տեղ (VIDEO)

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել է «Դյուսելդորֆին» ու հաղթել 4:1 հաշվով:

Առաջին խաղակեսում դուբլ է ձևակերպել Կինգսլի Կոմանը: Առաջին գոլի ժամանակ նրա փոխանցումից հետո գնդակը դարպասում է հայտնվել, իսկ երկրորդում Յուսուա Կիմիխն է նրան օգնել աչքի ընկնել:

Երկրորդ խաղակեսի սկսզբում Թոմաս Մյուլերի չստացված հարվածը գոլի է վերածել Սերժ Գնաբրին: Խաղավերջում Դոդի Լուկեբակիոն 11-մետրանոց հարվածով գրավել է Սվեն Ուլրայխի դարպասը, ով հանդիպման ժամանակ փոխարինել է վնասվածք ստացած Մանուել Նոյերին: Այնուամենյանիվ, մրցավարի ավելացրած ժամանակում Լեոն Գորեցկան հաշիվը կրկին խոշոր է դարձրել:

Այդ հաղթանակի շնորհիվ «Բավարիան» վաստակել է 67 միավոր, շրջանցել Դորտմունդի «Բորուսսիային» (66) ու կրկին դարձել առաջատար: «Դյուսելդորֆը» 37 միավորով 10-րդն է:

Բունդեսլիգա. 29-րդ տուր
«Դյուսելդորֆ» – «Բավարիա»
Գոլերը. Լուկեբակիո (89, 11մ) – Կոման (15,41), Գնաբրի (55), Գորետցկա (90+2)


Հավելենք, որ այսօր կայացած մեկ այլ խաղում «Հոֆենհայմը» 2:0 հաշվով պարտության է մատնել «Հերտային»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000