Որոնել
Արխիվ
14.04.2019  18:33

Տալալաևի հաղթական վերադարձը Ռուսաստան (VIDEO)

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 36-րդ տուրում «Խիմկին», որը գլխավորել է «Փյունիկից» հեռացած Անդրեյ Տալալաևը, մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Արմավիրին»:

Հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է Անդրեյ Ռյազանցևը, ապա այն կրկնապատկել է Իլյա Կուխարչուկը, ում Տալալաևը ցանկանում էր հրավիրել երևանյան ակումբ:

«Խիմկիի» հայ ֆուտբոլիստ Արշակ Կորյանն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և փոխարինվել է 67-րդ րոպեին:

Այդ հաղթանակի շնորհիվ մերձմոսկովյան թիմը վաստակել է 39 միավոր, բարձրացել 12-րդ տեղ ու չորս միավորով հեռացել վտանգավոր գոտուց: Արսեն Պապիկյանի գլխավորած «Արմավիրը» 30 միավորով 17-րդ տեղում է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000