Որոնել
Արխիվ
14.04.2019  17:51

Ըմբշամարտ. ԵԱ. Կարեն Ասլանյանը երկու հիասքանչ հնարքով հաղթեց Ստասին ու կգոտեմարտի բրոնզի համար (VIDEO)

Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգի ըմբիշ Կարեն Ասլանյանը սփոփիչ երկրորդ գոտեմարտում հանդիպեց բուլղարացի Կոնստանտին Ստասին: 

Ասլանյանը երկու հիասքանչ 4 միավորանոց հնարք կատարեց ու հաղթեց 8-0 հաշվով:

Այպիսով, այսօր երեկոյան Ասլանյանը երրորդ տեղի համաչր գոտեմարտում կհանդիպի սերբ Մատե Նեմեսին:

Հիշեցնենք, որ 72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000