Որոնել
Արխիվ
14.04.2019  17:40

Ըմբշամարտ. Կալաչյանը հաղթեց վերջին վայկյաններին ու իրավունք ստացավ գոտեմարտել բրոնզի համար (VIDEO)

Բուխարեստում ավարտին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

Մինչև 72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը սփոփիչ գոտեմարտում 8-4 հաշվով հաղթեց հունգարացի Ֆրիշին: Ընդ որում, գոտեմարտի ավարտից 7 վայրկյան առաջ հաշիվը 4-4 էր, և հունգարացին հաղթում էր վերջին հնարքով, սակայն գյումրեցի ըմբիշը կարողացավ գեղեցիկ հնարքով 4 միավոր վաստակել ու հաղթեց:

Այսօր երեկոյան Կալաչյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ:

Մինչև 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը սփոփիչ առաջին գոտեմարտում հանդիպեց բելառուս Յարոսլավ Կարդաշին ու հաղթեց 9-1 հաշվով: Սփոփիչ երկրորդ գոտեմարտում Ասլանյանը կհանդիպի բուլղարացի Ստասին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000