Որոնել
Արխիվ
14.04.2019  12:27

Ըմբշամարտ. ԵԱ. Վերջին սփոփիչ գոտեմարտերը՝ մեդալի ակնկալիքով

Այսօր Բուխարեստում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշները առայժմ մեկ բրոնզե մեդալ են նվաճել, և այսօր ևս երկու Հայաստանի ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Նախօրեին բոլոր 5 հայ ըմբիշները պարտվեցին նախնական գոտեմարտերում. Կարեն Ասլանյանը (67 կգ) հենց մեկնարկում զիջեց Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանին, Գևորգ Ղարիբյանը (60 կգ) հաղթում էր ուկրաինացի Լենուր Թեմիրովին, սակայն վերջին պահին միավոր տվեց ու դուրս մնաց պայքարից, Հրանտ Կալաչյանը (72 կգ) նորամուտն էր նշում մեծահասակների ասպարեզում ու հենց մեկնարկում բարդ մրցակցի հետ պայքարում զիջեց 2-13 հաշվով, Սարգիս Քոչարյանը (82 կգ) ոչինչ չկարողացավ անել երիտասարդների Եվրոպայի ու աշխարհի քառակի չեմպիոն Կոմարովի դեմ, Արթուր Շահինյանն էլ (97 կգ) պայքարում էր, բայց զգացվում էր, որ այս քաշային կարգի համար նա չափազանց թեթև էր:

Արդյունքում այսօր պայքարը շարունակում են արեն Ասլանյանն ու Հրանտ Կալաչյանը, քանի որ մերոնց հաղթած ըմբիշմներից միայն Գևորգ Սահակյանը և Աբույազիդ Մանցիգովը հասան եզրափակիչ:

Ասլանյանը այսօր սփոփիչ առաջին գոտեմարտում հանդիպելու է բելառուս Յարոսլավ Կարդաշին: Հաղթելու դեպքում Կարենը կգոտեմարտի բուլղարացի Կոնստանտին Ստասի հետ: Եթե մեր ըմբիշը կարողանա հաղթահարել այդ արգելքները, ապա երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի սերբ Մատե Նեմեսի հետ:

Կալաչյանը միայն մեկ սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացնի՝ հունգարացի Ռոբերտ Ֆրիտչի հետ: Հաղթելու դեպքում Կալաչյանը երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի խորվաթ փորձառու ըմբիշ Դոմինիկ Էտլինգերի հետ:

Ավելացնենք, որ սփոփիչ գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով 17:00-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000