Որոնել
Արխիվ
13.04.2019  23:46

Գոռ Մինասյան. «Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ»

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը մեկնաբանեց իր ելույթը Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+109 կգ), որտեղ գյումրեցի ծանրորդը գրավեց 5-րդ տեղը:

«Վնասվածքը խանգարեց, քանի որ ոտքս վերջնական չէր վերականգնվել: Մրցումներից մոտ 20 օր առաջ ոտնաթաթի վնասվածք էի ստացել մարզման ժամանակ: Չհասցրեցի լիովին վերականգնվել, ինչի համար ինձ անհրաժեշտ էր, երեւի, եւս 10 օր: Այս արդյունքից գոհ լինել չեմ կարող, քանի որ պոկում վարժության համար նախատեսած կիլոգրամները բարձրացրեցի հրում վարժությունում: Աշխարհի առաջնությունում կապացուցեմ, որ ես դեռ կամ եւ լինելու եմ բարձունքում»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000