Որոնել
Արխիվ
13.04.2019  17:03

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյան. «Թույլ չտվեցի մրցակիցներիս մտածել, որ կարող են հաղթել ինձ»

Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մեկնաբանել է իր ելույթը Բաթումիում, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

- Եվրոպայի առաջնությունից առաջ դաստակիս վնասվածքը խանգարում էր, սակայն մրցման ժամանակ ամեն բան լավ անցավ, և այդ ցավը զգալ չտվեց: Գուցե ադրենալինն ու նպատակասլացությունը թույլ չտվեցին զգալ ցավը: Ավելի բարձր քաշերը թողել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է շատ մարզվել:

Աշխարհի առաջնությունում հաղթանակից հետո պետք չէ թերագնահատել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, քանի որ ամեն ինչն էլ ունի իր տեղը: Զգացողություններն անկրկնելի են: Պետք է շարունակեմ աշխատել: Մրցակցության մասին կասեմ, որ հաղթանակը հեշտ տրվեց ինձ: Ինքներդ տեսաք, որ կարող էի նույնիսկ չգալ հրում վարժության երկրորդ մոտեցմանը: Կատարեցի երկրորդ մոտեցումը, որպեսզի ապացուցեմ մրցակիցներիս, որ կարող եմ գերազանցել նրանց ցանկացած արդյունք և թույլ չտվեցի մտածել, որ կարող են հաղթել ինձ:

Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է, այն մարդկանցը, ովքեր ունեն ներդրում՝ ծնողներս, մարզիչներս և պարոն Գագիկ Ծառուկյանը: Շնորհավորում եմ բոլոր երկրպագուներին և կասեմ, որ սպասեն նորանոր հաղթանակների: Մարզադահլիճում երկրպագուական աջակցությունը շատ է ոգևորում,- նշել է Մարտիրոսյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000