Որոնել
Արխիվ
13.04.2019  16:17

Ըմբշամարտ. ԵԱ. Քոչարյանը, Ղարիբյանը, Կալաչյանն ու Շահինյանը պարտվեցին

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր կայացած նախնական գոտեմարտերում մեր բոլոր մարզիկները պարտություններ կրեցին:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը 1/8 եզրափակչում հավասար գոտեմարտում 5-6 հաշվով զիջեց ուկրաինացի Թեմիրովին: 

72 կգ քաշային կարգում Հրանտ Կալաչյանը նույն փուլում 2-13 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մանցիգովին:

82 կգ քաշային կարգում Սարգիս Քոչարյանը 0-9 հաշվով պարտվեց ռուս Կոմարովին:

97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը 0-3 հաշվով իզջեց Ադրբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիևին:

Ավելի վաղ պարտվել էր նաև 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը:

Մեր ըմբիշները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000