Որոնել
Արխիվ
11.04.2019  17:40

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկի» նոր գլխավոր մարզիչ է դարձել Ալեքսանդր Տարխանովը: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

64-ամյա մասնագետն իր կարիերայում բազմաթիվ ակումբներում է աշխատել: Նրա վերջին թիմը Եկատերինբուրգի «Ուրալն» էր, որտեղ նա գլխավոր մարզիչը լինելուց հետո դարձել էր ակումբի նախագահի խորհրդականը:

Մարզչական կարիերան Տարխանովը սկսել է 1989 թվականին` Աբովյանի «Կոտայքում»:

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է Անդրեյ Տալալաևը: Երեկ նա գլխավորել է ռուսական «Խիմկին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000