Որոնել
Արխիվ
11.04.2019  16:59

«Փյունիկը» 6 րոպեում կամային հաղթանակ կորզեց սկզբունքային խաղում (VIDEO)

Հայաստանի առաջնության 26-րդ տուրում կայացավ «Արարատ» – «Փյունիկ» հանդիպումը: Անդրեյ Տալալաևի հեռանալուց հետո առաջին խաղն անցկացնող «Փյունիկը» կամային հաղթանակ տոնեց 2:1 հաշվով:

Առաջին խաղակեսում գոլ խփելուն շատ մոտ էին Աբրահամ Խաշմանյանի սաները, սակայն Սարգիս Շահինյանը չկարողացավ գրավել դատարկ դարպասը:

Երկրորդ կեսում որոշիչ դարձան փոխարինումները: «Արծիվների» կազմում ասպարեզ դուրս եկած Արտյոմ Սիմոնյանը 11-մետրանոց վաստակեց և 77-րդ րոպեին իրացրեց այն:

Մրցակցի կազմում էլ տպավորից փոխարինման մտած Էրիկ Վարդանյանը, ով նախ գոլային փոխանցում կատարեց Ուսման Մոհամեդին (83), ապա կրկին «մրցակցի հետ պատ խաղարկելով» դուրս եկավ հարվածային դիրքը և գրավեց դարպասը (89):

«Փյունիկը» վաստակեց 40 միավոր, հավասարվեց «Ալաշկերտին», բայց լրացուցիչ միավորներով բարձրացավ երրորդ տեղ: «Արարատը» 15 միավորով մնաց վերջին` 9-րդ  հորիզոնականում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000