Որոնել
Արխիվ
11.04.2019  16:03

Մարմնամարզություն. ԵԱ. Երեք հայ մարմնամարզիկ դուրս են եկել եզրափակիչ

Լեհական Շեցինում ընթացքի մեջ է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ Երեկ կայացել են որակավորման փուլի մրցումները։

Բազմամարտում Արթուր Դավթյանը վաստակել է 82.298 միավոր և 80 մարզիկների պայքարում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ իրավունք ստանալով հանդես գալ եզրափակչում։ Բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ուրբաթ օրը։ Նշենք, որ բազմամարտոմ առաջին տեղով որակավորման փուլը հաղթահարել է Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի չեմպիոն Արթուր Դալալոյանը։

Միևնույն ժամանակ, Դավթյանը անհաջող է հանդես եկել իր ուժեղ վարժությունում՝ հենացատկում։ Նա ձախողել է իր երկրորդ ցատկը, ինչի պատճառով չի կարողացել տեղ զբաղեցնել լավագույն 8-յակումՙ 14.316 միավորով Դավթյանը զբաղեցրել է 11-րդ տեղը, և հիմա նա հանդես կգա եզրափակչում, եթե եզրափակիչ անցած մարմնամարզիկներից մեկը հրաժարվի մասնակցությունից։ Այս մրցաձևում Վիգեն Խաչատրյանը 13.783 միավորով 23-րդն էր։

Օղակների վրա վարժությունում գերազանց են հանդես եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը։ Վ. Դավթյանը 14.766 միավորով զբաղեցրել է երկրորդ, Թովմասյանը՝ 14.700 միավորով՝ չորրորդ տեղը։ Երկուսն էլ իրավունք են ստացել մասնակցել եզրափակչին, որը տեղի կունենա շաբաթ օրը։ Այս մրցաձևում Արթուր Ավետիսյանը 14.266 միավորով 13-րդն էր, Արթուր Դավթյանը 14.000 միավորով՝ 15-րդը։

Նժույգթափերի վրա վարժությունում անհաջող է հանդես եկել Եվրոպայի նախկին չեմպիոն Հարություն Մերդինյանը։ Նա վարժությունը կատարելիս ընկել է և 12.866 միավորով զբաղեցրել 38-րդ տեղը։ Նույն վարժությունում Արթուր Դավթյանը 13.666 միավորով 18-րդն էր, Վիգեն Խաչատրյանը 11.633 միավորով՝ 69-րդը։

Զուգափայտերի վրա վարժությունում Ա. Դավթյանը 13.633 միավորով 26-րդն էր, Վ. Խաչատրյանը 11.633 միավորով՝ 81-րդը։

Պտտաձողի վրա վարժությունում Ա. Դավթյանը 12.833 միավորով 58-րդն էր, Վ. Խաչատրյանը 11.966 միավորով՝ 82-րդը։

Ազատ վարժությունում Ա. Դավթյանը 13.733 միավորով 28-րդն էր, Վ. Խաչատրյանը 12.666 միավորով՝ 87-րդը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000