Որոնել
Արխիվ
10.04.2019  12:26

Անդրեյ Տալալաևը մոտ է նոր թիմ ունենալուն

«Փյունիկի» նախկին մարզիչ Անդրեյ Տալալաևը մոտ է ռուսական «Խիմկին» գլխավորելուն:  Matchtv.ru-ն հաղորդում է, որ այդ պաշտոնի թեկնածուներն են նաև Անդրեյ Տիխոնովն ու Ալեքսանդր Տարխանովը, սակայն մերձմոսկովյան ակումբի ղեկավարներն արդեն ընտրություն են կատարել Տալալաևի օգտին:

Նշվում է, որ ապրիլի 14-ին, Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) 31-րդ տուրի «Արմավիրի» դեմ խաղում Տալալաևն արդեն լինելու է «Խիմկիի» ղեկին: 14-րդ տեղով ընթացող ակումբը երեկ պաշտոնանկ է արել Իգոր Շալիմովին:

Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է «Վոլգան» ու «Տամբովը»: «Փյունիկի» հետ նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել է եվրագավաթային երկու փուլեր: 2018 թվականին նա ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000