Որոնել
Արխիվ
08.04.2019  00:59

«Ինտերը» մրցեց ամենաարդյունավետ թիմի հետ, «Նապոլին» չհաղթեց 10 ֆուտբոլիստով մրցակցին (VIDEO)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում այսօր կայացել է 6 խաղ:

Երկրորդ տեղում ընթացող «Նապոլին» սեփական հարկի տակ 1:1 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Ջենոայի» հետ: 28-րդ րոպեից հյուրերը մնացել են 10 ֆուտբոլիստով. կարմիր քարտ է ստացել Ստեֆանո Ստուրարոն:

Ընդամենը 6 րոպե անց Դրիս Մերտենսը առաջ է մղել տանտերերին, առաջին խաղակեսին մրցավարի ավելացրած երրորդ րոպեին Դարկո Լազովիչը պատասխան գոլն է խփել: Երկրորդ կեսում Կառլո Անչելոտտիի թիմը հսկայական առավելություն է ունեցել, սակայն չի կարողացել հաղթանակ կորզել:

«Նապոլին» 64 միավորով շարունակում է երկրորդ տեղում ընթանալ, բայց արդեն 20 միավորով է զիջում առաջատար «Յուվենտուսին»: «Ջենոան» 34 միավորով 14-րդն է:

Խաղային օրվա կենտրոնական մրցավեճում «Ինտերն» ու «Ատալանտան» 0:0 հաշվով ոչ-ոքի են գրանցել:

Լուչիանո Սպալետտիի թիմը 57 միավարով շարունակում է երրորդ տեղը գրավել: «Ատալանտան», որը մինչև այդ խաղը միջին ցուցանիշով Ա սերիայի ամենաարդյունավետ թիմն էր (հիմա հավասար է «Յուվենտուսին»), վաստակել է 52 միավոր ու հավասարվել Չեմպիոնների լիգայի գոտում, չորրորդ հորիզոնականում գտնվող «Միլանին»:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Ֆիորենտինա» – «Ֆրոզինոնե»` 0:1

«Կալյարի» - ՍՊԱԼ` 2:1

«Ուդինեզե» – «Էմպոլի»` 3:2

«Լացիո» – «Սասուոլո»` 2:2:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000