Որոնել
Արխիվ
05.04.2019  17:03

«Ռեալը» մտադիր է ամռանը 400 միլիոն եվրոյի ֆուտբոլիստ վաճառել

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ամռանը թարմացնել կազմը և դրա համար վաճառել մի քանի ֆուտբոլիստների: AS պարբերականը հաղորդում է, որ «սերուցքայինները» մտադիր են այդ տրանսֆերներից 400 միլիոն եվրո վաստակել:

Հնարավոր ամենաթանկ վաճառքը համարվում է հարձակվող Գարեթ Բեյլը: Իսպանական ակումբը մտադիր է նրա համար 100 միլիոն եվրո ստանալ: Վեց տարի առաջ «Ռեալը» հենց այդքան էր վճարել ուելսցու համար, ով մինչև հիմա ակումբի պատմության ամենաթանակրժեք տրանսֆերն էր:

Հավանական հեռացողների թվում են նաև կիսապաշտպաններ Տոնի Կրոսը (80 միլիոն) և Խամես Ռոդրիգեսը (80): Կոլումբացու դեպքում ծրագրերը կփոխվեն, եթե նրան գնի «Բավարիան», որը կարող է դա անել 42 միլիոնով:

«Ռեալը» ծրագրում է բաժանվել նաև Իսկոյից (60), Մատեո Կովաչիչից (50), Մարիանո Դիասից ու Խեսուս Վալյեխոյից (վերջին երկուսի համար ընդհանուր 30 միլիոն):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000