Որոնել
Արխիվ
05.04.2019  17:50

Արաս Օզբիլիս. «Ցավում եմ, որ այսպես ստացվեց, արդեն ներողություն եմ խնդրել»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պարզաբանել է «Վիլլեմ II»-ի կազմում փոխարինման մտնելուց հրաժարվելու պատճառը, ինչից հետո ակումբը խզել է նրա վարձակալության պայմանագիրը:

«Առաջին հերթին ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել, սկսած տեխնիկական անձնակազմից և վերջացրած «Վիլլեմի» փայլուն երկրպագուներից: Պարտավոր եմ զգում բացատրություն տալ ստեղծված իրավիճակի պատճառով:

Դա ճիշտ է, որ «Ֆորտունայի» հետ խաղում հրաժարվել եմ փոխարինման մտնել: Դա սխալ էր, և ես արդեն ներողություն եմ խնդրել:

Իմ զգացմունքները անկառավարելի դարձան, երբ մարզիչը փոխարինում կատարեց, որը ես անհնարին էի համարում: Խաղադաշտ մտավ մի ֆուտբոլիստ, ով երկու շաբաթ վնասվածք ուներ և միայն նախախաղային մարզմանն էր մասնակցել: Երբ խաղից երկու օր անց նույն ֆուտբոլիստը կրկին շարքից դուրս մնաց, իմ հիասթափությունն ավելի մեծացավ:

Խոսքը այդ ֆուտբոլիստի մասին չէ կամ թե ինչու ես չխաղացի, այլ ընդհանուր իրավիճակի: Անկեղծորեն շատ եմ ափսոսում, որ ամեն ինչ այսպես ավարտվեց և ինձ թիմից հեռացնում են «աշխատանքը կատարելուց հրաժարվելու» պատճառաբանությամբ:

Ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ գիտի, որ պրոֆեսիոնալ եմ, կարգապահ և անկեղծ: Ես նույնպես սխալներ եմ թույլ տալիս»,- Intagram-ի իր էջում գրել է 29-ամայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսի տրանսֆերը պատկանում է «Բեշիկթաշին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000