Որոնել
Արխիվ
04.04.2019  17:53

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Վիլլեմ II»-ը խզել է Արաս Օզբիլիսի հետ պայմանագիրը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզիլիսն այլևս «Վիլլեմ II»-ի ֆուտբոլիստը չէ: Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, գրում է «եռագույնների» պաշտոնական կայքը:

Հոլանդական ակումբը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ «Ֆորտունայի» դեմ խաղում վինգերը հրաժարվել է փոխարինման մտնել: Սկզբում նրան հեռացրել են թիմից, իսկ այժմ խզել համաձայնագիրը:

«Արաս, հաջողություն քեզ հետագա կարիերայում»,- գրել է Տիլբուրգը ներկայացնող ակումբի կայքը:

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը «Բեշիկթաշից» մեկ տարվա վարձակալությամբ էր տեղափոխվել «Վիլլեմ II»: Այդ թիմի կազմում Օզբիլիսը 17 խաղում 2 գոլ է խփել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000