Որոնել
Արխիվ
04.04.2019  17:11

Football 365. Սլավոլյուբ Մուսլինը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը, ՀՖՖ-ն հերքում է

Football365.am-ի տեղեկություններով Սլավոլյուբ Մուսլինը բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:

Սերբ մասնագետը ներկա է գտնվել Հայաստանի գավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպմանը (2:2):

65-ամյս Մուսլինը մարզչական հարուստ կենսագրություն ունի, սակայն ոչ միշտ է կարողացել իրեն դրսևորել զբաղեցրած պաշտոններում: Նրա գլխավորությամբ Սերբիայի հավաքականն ընտրական խմբում զբաղեցրեցին առաջին տեղն ու նվաճեցին 2018 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր, սակայն դրանից հետո նրան պաշտոնանկ արեցին: Պատճառը խաղացողների հետ ունեցած ոչ կատարյալ հարաբերություններն էին, ինչի արդյունքում մի շարք ֆուտբոլիստներ հրաժարվեցին խաղալ նրա գլխավորությամբ:

Բացի հայրենիքից, մարզչական կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել ֆրանսիական մի շարք թիմերում, Մարոկկոյում, Բելգիայում, Բելառուսում, Կիպրոսում, Ուկրաինայում: Ռուսաստանում նույնպես գործունեություն է ծավալել` գլխավորելով Մոսկվայի «Լոկոմոտիվը», Պերմի «Ամկարն» ու «Կրասնոդարը»: Վերջին աշխատավայրն եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ֆեյխան»:

Հավելենք, որ ArmFootball.com-ը պարզաբանման համար կապնվեց ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ սերբ մասնագետի հետ որևէ բանակցություններ չեն վարվում: Դա վերբերվում է ոչ միայն ազգային հավաքականի գլխավոր մարզչի, այլ ՀՖՖ-ի հետ առնչվող ցանկացած այլ պաշտոնի հետ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000