Որոնել
Արխիվ
03.04.2019  17:47

Ինչպես է ընթանում Մարկոս Պիզզելլիի ապաքինումը և երբ նա կվերադառնա Հայաստանի հավաքական

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին շարունակում է ապաքինվել ոտքի կոտրվածքից հետո, որը նա ստացել է Ազգերի լիգայի` Մակեդոնիայի ընտրանու դեմ երևանյան խաղում (4:0):

«Ֆուտբոլ +» շաբաթաթերթը ՀՖՖ-ից տեղեկացել է, որ 34-ամյա ֆուտբոլիստը հաջող վիրահատությունից հետո ավելի արագ է ապաքինվում, քան բժիշկները կանխատեսել էին: Մարկոսը մարզասարքերի միջոցով վերականգնում է իր ֆունկցիոնալ վիճակը և արդեն մարզվում է նաև գնդակով:

Ըստ երևույթին` կիսապաշտպանը բաց կթողնի հունիսին Լիխտենշտեյնի ու Հունաստանի հավաքականների դեմ խաղերը, սակայն պատրաստ կլինի սեպտեմբերին Իտալիայի ու Բոսնիայի դեմ  Հայաստանի ընտրանու տնային հանդիպումներին մասնակցելու համար:

Հատկանշական է, որ Մարկոսի ակումբը` «Ակտոբեն» Ղազախստանի առաջնությունում լուրջ խնդիրներ ունի: Նախկին ֆուտբոլիստներին չվճարած աշխատավարձերի պատճառով թիմն առաջնությունը սկսել է մինուս 12 միավորով: «Ակտոբեն» իրավունք չունի խաղերն անցկացնել սեփական մարզադաշտում և նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել: Թիմը մեկնարկել է երեք անընդմեջ պարտությունով:

Հիշեցնենք, որ Մարկոսը ճանաչվել է Ղազախստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ, ինչպես նաև դարձել է ռմբարկուն և ամենագեղեցիկ գոլի հեղինակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000