Որոնել
Արխիվ
03.04.2019  16:34

Մոուրինյուն` Պոգբայի մասին. «Նրա Գերազանցությունը ցանկանում էր Rolls-Royce-ով վերադառնալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է իր նախկին ֆուտբոլիստի հետ կոնֆլիկտի մասին` ակնարկելով Պոլ Պոգբային:

«Մենք արտագնա խաղ ունեինք Մանչեսթերից 30 կմ հեռավորության վրա: Ֆուտբոլիստներից մեկն ինձ խնդրեց հետ վերադառնալ ոչ թե թիմի, այլ իր միջոցով:

Ես պատասխանեցի. «Եթե մենք Լոնդոնում լինեինք և դու ցանկանայիր մնալ այնտեղ, դա մի բան է, բայց հիմա մենք տանը շատ մոտ ենք և դրանում իմաստ չկա»:

Այդ տղան տխրեց: Մենք այդ օրը հաղթեցինք և այդ ֆուտբոլիստը կրկին մոտեցավ ինձ, որովհետև տեսավ, որ ես գոհ եմ և կարող եմ խիստ չլինել: Նրան ասացի. «Գոնե թիմի հետ ավտոբուս նստի և քաղաքից դուրս արի, իսկ քո վարորդին ասա մեզ 10 կմ հեռու սպասի և այնտեղ արդեն ինչ կուզես արա»:

Այդ տղան միևնույն է ուրախ չէր: Ես գնացի մամուլի ասուլիսի, իսկ երբ վերադարձա մոտեցա մեր ավտոբուսի մոտ, տեսա կողքը Rolls-Royce կա և վարորդ: Մեքենան նոր էր, և Նրա Գերազանցությունը ցանկանում էր հենց դրանով դուրս գալ ստադիոնից»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Պոգբան առաջին անգամ Rolls-Royce-ով նկատվել է 2018 թվականի սկզբին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000