Որոնել
Արխիվ
03.04.2019  17:09

Արմեն Հովհաննիսյանը պաշտոնական նորամուտն է նշել «Զեմպլինի» գլխավոր թիմում

Սլովակիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Զեմպլինը» հյուրընկալվել է «Ժիլինային» ու 1:1 հաշվով ոչ-ոքի գրանցել:

Հյուրերի գլխավոր թիմում պաշտոնական նորամուտն է նշել Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը: Նա փոխարինման է մտել 79-րդ րոպեին:

Նախկինում Հովհաննիսյանը հանդես էր գալիս Միխայլովցե քաղաքի ակումբի պատանեկան ու երիտասարդական թիմերում:

Նշենք, որ «Ժիլինայի» կազմում վնասվածքի պատճառով բացակայել է Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000