Որոնել
Արխիվ
03.04.2019  11:21

Պաշտոնական. «Դովեղը» Հայաստանի Առաջին խմբին մասնակցելու հայտ է ներկայացրել (PHOTO)

Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումն ապրիլի 2-ին, Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա, տեղեկանում ենք aniarc.am-ից:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թաթուլ Հակոբյանի՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանին ներկայացրած գրության մեջ ասվում է․

«Հարգարժան պարոն Մելիքբեկյան,

այս գրությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ Նոյեմբերյանի «Դովեղ» ֆուտբոլային ակումբ ՀԿ-ն ցանկություն, նպատակ և հնարավորություն ունի մասնակցել Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի 2019-2020 թթ առաջնությանը։

Ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել մեր ևս մեկ ցանկություն՝ թույլտվություն ստանալու դեպքում մեր թիմը տնային խաղերը անց կկացնի Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտում։

Դիմումի հետ մենք ներկայացրել են նաև անհրաժեշտ այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ ակումբի Կանոնադրությունը։

Մենք ուզում ենք հայտնել նաև, որ «Դովեղ» ակումբը առնվազն մեկ թիմ կունենա ՀՀ ֆուտբոլի 2019-2020 թթ․ մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում (մինչև 17 տարեկաններ) և մեկ թիմ՝ Բ ենթախմբում։

«Դովեղ» ֆուտբոլային ակումբ, 2 ապրիլի, 2019թ»,- գրված է ակումբի գրությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000