Որոնել
Արխիվ
02.04.2019  11:22

ՂՊԼ. Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ` տուրի խորհրդանշական հավաքականում

Sports.kz կայքը կազմել է Ղազախստանի Պրեմյեր-լիգայի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են հայտնվել Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Տիգրան Բարսեղյանը և Կամո Հովհաննիսյանը:

«Կայսարի» հարձակվողրի մասին գրված է.

«Պավլադորյան թիմի կազմում այդ ֆուտբոլիստն ամենաակտիվն էր: Տիգրանը սպառնում էր մրցակցի դարպասին, ինչպես նաև պահեր ստեղծում իր թիմակիցների համար, որոնցից միայն մեկ անգամ արդյունավետ օգտվեցին: Միևնույն է դա բավարար եղավ հաղթանակի համար»:

«Ժետիսուի» լատերալի մասին նշված է հետևյալը.

«Չնայած պարտությանը, այդ ֆուտբոլիստին մեղադրելու ոչինչ չկա: Կամո շատ էր պայքարում, հանգիստ չէր տալիս Անտոնիո Ռուկավինային ու Մարին Տոմասովին: հաճախակի է անցնում նրանց»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000