Որոնել
Արխիվ
29.03.2019  21:44

Խառը իրավիճակ «Արարատում». Ֆուտբոլիստները ստորագրել են պատասխան նամակի տակ (PHOTO)

ArmFootball.com-ը մարտի 28-ին զրուցել է «Արարատի» լեգիոներԴադիբոյ Զվանեի հետ, ով տեղեկացրել է, որ գլխավոր մարզիչԱբրահամ Խաշմանյանի կողմից ծեծի է ենթարկվել։

«Սույն թվականի մարտի 25-ին «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում ընկերական հանդիպում է անցկացրել «Յունիոր Սևանի» հետ:

Թիմի ֆուտբոլիստ Մպումելելո Դադիբոյ Զվանեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա նամակ է ներկայացրել, որի մեջ ասվում է, թե այդ հանդիպումից հետո թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հարվածել է իրեն և ռասիստական արտահայտություններ արել:

Ստեղծվել է անախորժ իրավիճակ, սակայն այսօր թիմի մի շարք ֆուտբոլիստներ, մարզիչներ և ակումբի ներկայացուցիչներ ՀՖՖ ուղարկած պատասխան նամակի տակ դրել են իրենց ստորագրությունը, որ նման բան չի եղել և Դադիբոյ Զվանեն կեղծ լուրեր է տարածել»,- գրված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:

Ներկայացված է նաև նամակի տակ դրված ստորագրությունը․

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000