Որոնել
Արխիվ
29.03.2019  17:58

15 քայլ և վերջ. Սերգեյ Մովսեսյանը չգնաց չեմպիոնության (կատարված քայլեր)

Մակեդոնիայում այսօր ավարտվելու է շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունը: Վերջին` 11-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակ խաղաքարերով մրցել է հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ ու ոչ-ոքի գրանցել:

Մեկնարկային 15 քայլերի ընթացքում շախմատիստներն ակտիվորեն փոխանակումներ են կատարել, որից հետո խաղաղ ելք են գրանցել:

Հաղթանակի դեպքում Մովսեսյանը կվաստակեր 8,5 միավոր, կդառնար առաջատար, մինչև մյուս պարտիաների ավարտը, որոնց թվում էր Վլադիսլավ Արտեմևի (8 միավոր) և սպիտակներով խաղացող Մաքսիմ Ռոդշտեյնի (7,5) մրցախաղը: Այնկախ այդ պարտիայի արդյունքից, այդ շախմատիստներից մեկը կշրջանցի 8 միավոր ունեցող Մովսեսյանին:

Հայաստանի մյուս բոլոր շախմատիստների պարտիաները շարունակվում են:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000