Որոնել
Արխիվ
29.03.2019  16:17

ՀՖՖ-ն և Macron-ը կհամագործակցեն նոր հիմունքներով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստորագրել է համագործակցության նոր պայմանագիր Macron իտալական ընկերության հետ: 2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես կդառնա ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը:

Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին:

ՀՖՖ և Macron ընկերության միջև հաստատված նոր համագործակցությունը խթան կհանդիսանա ՀՖՖ մերչենդայզինգային նոր քաղաքականության իրականացման համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000