Որոնել
Արխիվ
29.03.2019  00:47

ԵԱ. Սերգեյ Մովսիսյանի փայլուն հաղթանակը և չեմպիոնական հնարավորությունը (կատարված քայլեր)

Մակեդոնիայում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացել է նախավերջին` 10-րդ տուրը:

Սերգեյ Մովսեսյանը սև խաղաքարերով մրցել է Անտոն Կորոբովի հետ ու կարևոր հաղթանակ տոնել: Սպիտակներով խաղացող շախմատիստը հարձակում է ծրագրել սևերի թագավորի վրա, սակայն նրա բացած դիրքերը ներխուժել են մրցակցի ֆիգուրները: 40-րդ քայլից հետո ուկրաինացին հանձնվել է:

Վերջին տուրից առաջ Մովսեսյանը 7,5 միավորով կիսում է 2-10 տեղերը: Նրա հաջորդ մրցակիցն է լինելու հունգարացի Ֆերենց Բերկեշը (7,5), ով այսօր հաղթել է մինչև այդ չեմպիոնության համար պայքարող Սամվել Տեր-Սահակյանին (6,5): Առաջատար Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), ով 8 միավոր ունի, սևերով մրցելու է իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի (7,5) հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից` Հրանտ Մելքումյանն ու Շանթ Սարգսյանը հաղթել են, իսկ Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը ոչ-ոքի գրանցել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000