Որոնել
Արխիվ
28.03.2019  20:37

Ընտրվել է «Բարսելոնայի» պատմության լավագույն գոլը (VIDEO)

«Բարսելոնայի» պաշտոնական կայքում ավարտվել է ակումբի պատմության լավագույն գոլի քվեարկությունը:

Առաջին տեղը գրավել է թիմի ներկայիս հարձակվող Լիոնել Մեսսիի գոլը, որը նա 2006-2007 մրցաշրջանի Իսպանիայի գավաթի խաղարկությունում խփել է «Խետաֆեի» դարպասը: Արգենտինացին դաշտի կենտրոնում ստացել է գնդակը, շրջանցել չորս ֆուտբոլիստի, ապա դարպասապահին և գրավել դարպասը: Այդ գոլը լավագույն քառյակի եզրափակիչ քվեարկությունում ստացել է ձայների 45 տոկոսը:

Երկրորդ ու երրորդ տեղերում նույնպես Մեսսիի գոլերն են: 2015 թվականին Իսպանիայի գավաթի եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասը խփած գոլը ստացել է ձայների 28 տոկոսը, իսկ 2011 թվականին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի գնդակը` 16 %:

Լավագույն քառյակը եզրափակել է Սերժի Ռոբերտոն (11 %), ով 2017 թվականի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ լեգենդար քամբեքում (6:1) դարձել է որոշիչ գոլի հեղինակ:

Քվեարկությանն անցկացվել է երեք ամիս շարունակ, մասնակցել է կես միլիոն մարդ: Նախապես ընտրվել է կատալոնական թիմի պատմության 64 լավագույն գոլերը, որոնք բաժանվելու երկուական զույգերի և փլեյ-օֆֆի կանոններով մրցել են միմյանց հետ: Ավելի շատ ձայն ստացած գոլն անցել է հաջորդ փուլ:

Լավագույն գոլը

 

Թոփ-4-ը 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000