Որոնել
Արխիվ
27.03.2019  17:53

Ֆինլանդիայի դարպասապահը` Գևորգ Ղազարյանի հարվածի մասին. «Վստահ չէի, որ կհասնեմ գնդակին»

Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Լուկաս Հրադեցկին մեկնաբանել է Եվրո2020-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու նկատմամբ հաղթանակը (2:0):

«Մրցակցի մասին գիտեինք, որ տեխնիկապես լավ ու համարձակ թիմ է: Մեր խաղը որակական առումով լավագույններից չէր, բայց կարգապահությունը բարձրացել էր: Միգուցե, վաստակած երեք միավորը խաղից չի բխում, բայց մենք հասուն ֆուտբոլ ցուցադրեցինք և երկու որոշիչ անցումներ ձեռնարկեցինք:

Խաղավերջում կատարած հարվածի ժամանակ (Գևորգ Ղազարյանի պահը-խմբ.) վստահ չէի, որ կհասնեմ գնդակին, բայց կարողացա դա անել: Դրան հետևեց մոտ տարածությունից գլխով հարված, որի պահին փորձեցի ձեռքերս հնարավորինս լայն բացել: Շատ հաճելի էր հեռացնել նաև այդ գնդակը: Վերջին րոպեներին իմ դարպասին ընդհանրապես ճնշում չկար»,- Huuhkaja-TV-ի հետ «Բայերի» ֆուտբոլիստի զրույցը մեջբերում է Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000