Որոնել
Արխիվ
27.03.2019  16:47

Մոտ 2000 ֆուտբոլասերներ չեն կարողացել մտնել «Հանրապետական» մարզադաշտ

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Ֆինլանդիա խաղում (0:2) «Հանրապետական» մարզադաշտը գրեթե լեփ-լեցուն էր: Ազատ տեղեր կային Ֆինլանդիայի ընտրանու երկրպագուների սեկտորում և տրիբունաների առաջին շարքերում, ինչն անվտանգության պատճառով էր:

ArmFootball.com-ը ՀՖՖ-ից տեղեկացավ, որ խաղին ներկա է եղել 12 900 հանդիսական: Տոմսարկղերում տոմս չի մնացել: Մնացել են միայն հրավիրատոմսերը, որոնք վաճառքի ենթակա չեն եղել:

Մեզ նաև հայտնի դարձավ, որ խաղի մեկնարկից հետո մոտ մեկ ժամ շարունակ մարզադաշտ մտնելու ցանկություն ունեցող ֆուտբոլասերներ են եղել: Այդպես 1500-2000 մարդ չի կարողացել մտնել ստադիոն: Շատերը հասկանալով, որ տոմս չեն գտնի, հանդիպման մեկնարկից առաջ հեռացել են:

Փոխարենը, գործել է վերավաճառք, երբ նախապես տոմսեր գնած մարդիկ այն կրկնակի թանկ գնով, առձեռն վաճառել են: 1000 դրամ արժողությամբ տոմսերը առաջարկվել են 2000 և 3000 դրամով: Եղել են մարդիկ, ովքեր խաղը դիտելու համար 1000 դրամ արժողությամբ տոմսը գնել են 5000 հազարով: Առաջարկներ են եղել նաև երեք հատ 3000-դրամանոց տոմսերը գնել 15000-ով, իսկ երեք հատ 5000-դրամանոցները` 20000-ով:

Հիշեցնենք, որ «Հանրապետական» մարզադաշտը տեղավորում է 14 403 հանդիսական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000