Որոնել
Արխիվ
27.03.2019  11:27

Վան Գալ. Սուլշերը Մոուրինյուի պես «ավտոբուս է կայանում», պարզապես արդյունքի է հասնում»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է անգլիական թիմի ներկայիս մարզիչ Օլե-Գունար Սուլշերի և նորվեգացուն նախորդած Ժոզե Մոուրինյուի աշխատանքը:

«Ինձ փոխարինած մարզիչը (Մոուրինյուն-խմբ.) փոխեց իմ դավանած խաղաոճը և սկսեց կիրառել ավտոբուս կայանելու տակտիկան: Ներկայիս մարզիչն էլ խաղում է «ավտոբուսով» և հակագրոհներով: Սուլշերի ու Մոուրինյուի միջև տարբերությունն այն է, որ նորվեգացին հաղթում է:

Հիմա այնտեղ չեմ, բայց փոփոխությունները նկատվում են: Հավանաբար, թիմի մթնոլորտը լավացել է: Սուլշերը նաև փոխեց Պոգբայի դիրքը և նրան դրեց այնտեղ, որտեղ նա կարևոր դերակատարում ունի:

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս խաղն այն չէ, որը կար Ֆերգյուսոնի ժամանակ: Սա պաշտպանողական ու հակագրոհային ֆուտբոլ է: Եթե այն ձեզ դուր է գալիս, թող այդպես լինի: Եթե կարծում եք` այն ավելի գրավիչ է, քան իմ «ձանձրալի» հարձակվողական ֆուտբոլը, խնդիր չկա: Բայց ես այդպես չեմ կարծում»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում BBC-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000