Որոնել
Արխիվ
27.03.2019  10:43

Եվրոպայի առաջնություն. Երեք հաղթանակենրի խաղափուլ Հայաստանի շախմատիստների համար

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում անցկացվել են 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Շանթ Սարգսյանը պարտվել է, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Մանուէլ Պետրոսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:

8-րդ տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 6 միավոր եւ կեսական միավոր է հետ 5 առաջատարներից: Սերգեյ Մովսեսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն 5.5-ական միավոր:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000