Որոնել
Արխիվ
27.03.2019  00:52

Էդգար Բաբայան. «Ֆինլանդիան այն թիմը չէ, որին պետք է պարտվեինք»

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանն ArmFootball.com-ի հետ զրույցում խոսեց Եվրո-2020-ի ընտրական փուլում Ֆինլանդիայի ընտրանուց կրած տնային պարտության (0:2) մասին:

- Խաղն ինչպե՞ս կգնահատեք:

- Իմ խաղը չէի ցանկանա առանձնացնել թիմից: Կարևորը թիմի խաղն է: Փորձեցինք հաղթել, բայց չստացվեց:

- Նախապես գիտեի՞ք, որ մեկնարկային կազմում եք լինելու, թե՞ անակնկալ էր:

- Չգիտեի: Այսօր իմացա, որ մեկնարկայինում եմ լինելու:

- Այսօր շատ էիք խաբքերի դիմում, որոնց մեծ մասը հաջողված էին լինում: Մարզիչն այդ հարցում ազատությո՞ւն էր տվել:

- Ասել էր` մեկը մեկի դեմ լինելու ժամանակ փորձեմ շրջանցել և սրել խաղը:

- Ձեր խաղը շատ լավ էր ստացվում, բայց փոխարինվեցիք: Պատրա՞ստ էիք շարունակել, թե՞ արդեն հոգնած էինք:

- Ես պատրաստ էի շարունակել, բայց որոշում կայացնողը մարզիչն է և միշտ այդպես պետք է լինի:

- Ֆինլանդիան այն թի՞մն էր, որին պետք է պարտվեինք:

- Ոչ, մենք պետք է հաղթեինք: Այսօր չստացվեց, բայց կրկին կփորձենք:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000