Որոնել
Արխիվ
27.03.2019  00:49

Օզբիլիս. «Եթե մտածենք, որ հաջորդ փուլ անցնելու շանս չունենք՝ ավելի լավ է չխաղանք»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Եվոր 2020-ի J խմբի որակավորման փուլի երկրորդ տուրում ֆիններից կրած 0-2 հաշվով տնային պարտությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց։ Առաջին խաղակեսում պետք է գոլ խփեինք, որպեսսզի խաղն ավելի հեշտ դասավորվեր։ Նրանք 2 պահ ունեցան ու 2 գոլ խփեցին։ 

Մի քիչ էլ հաջողություն է պետք, բայց այսօր մեզ մոտ դա պակասում էր։ Պետք է անընդհատ փորձենք, մինչև ստացվի։ 

Եթե 2 խաղերից հետո մտածենք, որ շանս չունենք հաջորդ փուլ դուրս գալու՝ ավելի լավ է չխաղանք։ Ես կարծում եմ, որ դեռ ունենք հնարավորություն։ 

Երկրպագուները շատ լավ էին աջակցում և մեր կողքին էին մինչև վերջ։ Նույնիսկ 0-2-ի ժամանակ բոլորը մնացել էին ստադիոնում։ Դա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Օզբիլիսը։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000