Որոնել
Արխիվ
26.03.2019  12:24

ԵԱ. Տեր-Սահակյանը հետապնդում է առաջատարներին, կայացել է հայկական մրցախաղ

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Սամվել Տեր-Սահակյանը եւ Սերգեյ Մովսեսյանը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հրանտ Մելքումյանի եւ Մանուէլ Պետրոսյանի միջեւ պարտիան հաղթող չի ունեցել, կեսական միավոր են վաստակել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը: Նախավերջին տուրից առաջ Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 5.5 միավոր եւ կես միավոր է հետ 4 առաջատարներից:

Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ արդյունքն ունի Սերգեյ Մովսեսյանը՝ 5 միավոր: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000