Որոնել
Արխիվ
25.03.2019  02:03

Գերմանիան ծանրագույն հաղթանակակ տարավ Նիդերլանդների դեմ խաղում, Ռուսաստանը ջախջախեց Ղազախստանին, այլ արդյունքներ (VIDEO)

Եվրո 2020-ի որակավորման փուլում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Նիդերլանդների հավաքականը տանը մրցեց Գերմանիայի հետ ու պարտվեց՝ 2-3։

15-րդ րոոպեին Լերոյ Սանեն առաջ մղեց հյուրերին, 34-րդ րոպեին Սերժ Գնաբրին կրկնապատկեց հաշիվը։ 48-րդ րոպեին Մատեյ դե Լիգտը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 63-րդ րոպեին Մենֆիս Դեպայը հավասարեցրեց այն։ Այնուամենայնիվ, 30-րդ րոպեին Նիկո Շուլցը հաղթանակ պարգևեց գերմանացիներին։

Ռուսաստանը հյուրընկալվելիս մրցեց Ղազախստանի հետ՝ հաղթելով 4-0 հաշվով։

19-րդ րոպեին Դենիս Չերիշևը բացեց հաշիվը, առաջին խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին կրկնապատկեց այն՝ դառնալով դուբլի հեղինակ, 52-րդ րոպեին Արտյոմ Ձյուբան հաշիվը դարձրեց խոշոր։ 62-րդ րոպեին էլ Բեյսեբակովը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Կիպրոսը տանը մրցեց Բելգիայի հետ ու պարտվեց՝ 0-2։

10-րդ րոպեին Էդեն Ազարը բացեց հաշիվը, իսկ 18-րդ րոպեին Միշի Բատշուային կրկնապատկեց այն։

Օրվա բոլոր արդյունքները․

I խումբ

Ղազախստան - Ռուսսաստան՝ 0-4, Կիպրոս - Բելգիա՝ 0-2, Սան-Մարինո - Շոտլանդիա՝ 0-2

C խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Բելառուս՝ 2-1, Նիդերլանդներ - Գերմանիա՝ 2-3

G խումբ

Լեհաստան - Լատվիա՝ 2-0, Սլովենիա - Մակեդոնիա՝ 1-1, Իսրայել - Ավստրիա՝ 4-2

E խումբ

Ուելս - Սլովակիա՝ 1-0, Հունգարիա - Խորվաթիա՝ 2-1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000