Որոնել
Արխիվ
24.03.2019  18:28

«Փյունիկը» տնային խաղերը Երևանում չի անցկացնի

Ընթացիկ մրցաշրջանի հետագա տնային խաղերը «Փյունիկն» անցկացնելու է Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայում:

ArmFootball.com-ը երևանյան ակումբի մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ նման որոշման պատճառը խաղերը բնական խոտածածկով խաղադաշտում անցկացնելու ցանկությունն է:

Ակումբի մարզաբազայի խաղադաշտը արհեստական խոտածածկով է, իսկ բնական խոտածածկով խաղադաշտերից հասանելի է եղել միայն Էջմիածնի տարբերակը: «Փյունիկը» ցանկաթյուն է ունեցել խաղալ «Հանրապետական» մարզադաշտում, սակայն ՀՖՖ-ն ազգային հավաքականի առաջիկա խաղերին ու Երևանում կայանալիք Եվրոպայի Մ19 առաջնությանը խոտածածկը լավ վիճակում ներկայացնելու համար ընթացիկ մրցաշրջանում այնտեղ խաղեր չի թույլատրելու:

Ուշագրավ է, որ «Փյունիկի» մարզադպրոցում ներկայումս տնային խաղերն է անցկացնում «Արցախը»:

Ավելի վաղ Փյունիկը ՀՖՖ-ին դիմել էր Էջմիածնի ակադեմիան տնօրենելու համար, սակայն հետո հրաժարվել է դիմումից, քանի որ Երևանում հողատարածք է գտել սեփական ակադեմիան ու ստադիոնը կառուցելու համար:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000