Որոնել
Արխիվ
24.03.2019  13:29

Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` բրոնզե մեդալակիր

Դոհայում ավարտված մարմնամարզության Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին օրը Արթուր Դավթյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Նա հենացատկերի վարժությունում վաստակեց 15,058 միավոր և կանգնեց պատվոհարթակի երրորդ աստիճանին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Արթուր Թովմասյանը, իսկ Վահագն Դավթյանը երրորդն էր:

Նժույգթափերի վարժությունում էլ Հարություն Մերդինյանը զբաղեցրել էր 5-րդ տեղը: Աշխարհի Գավաթի հերթական փուլին Հայաստանը ներկայացրին 4 մարմնամարզիկներ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000