Որոնել
Արխիվ
24.03.2019  15:36

Բացարձակ առավելություն. Ընտրվել է ԱՊԼ-ի պատմության լավագույն լեգիոները

«Արսենալի» նախկին հարձակվող Թյերի Անրին ընտրվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ: BBC-ի անցկացրած քվեարկության արդյունքում ֆրանսիացին ստացել է հսկայական` 45 տոկոս ձայները:

Երկրորդ տեղը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: «Յուվենտուսի» ներիկայիս ռմբարկուի օգտին են քվեարկել հարցվածների 14 տոկոսը:

Լավագույն եռյակը եզրափակել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ լեգենդ` Էրիկ Կանտոնան (12 %):

Թոփ-10-ում են նաև Սերխիո Ագուերոն, Դիդյե Դրոգբան, Պետեր Շմեյխելը, Պատրիկ Վիերան, Դավիդ Սիլվան, Նեմանյա Վիդիչը և Վենսան Կոմպանին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000