Որոնել
Արխիվ
24.03.2019  16:23

Հայաստան – Ֆինլանդիա. Խաղը կսպասարկի կարմիր քարտերից «հրաժարվող» մրցավարը

Եվրպայի առաջնության որակավորման փուլում մարտի 26-ին կայանալու է Հայաստան – Ֆինլանդիա հանդիպումը:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խաղի մրցավար է նշանակվել Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Դաբանովիչը: Նրան եզրերում օգնելու են Միլովան Դյուկիչը և Յովիցա Տատարը: Չորրորդ պաշտոնյան նույնպես չեռնորգորցի է` Միլովան Միլաչիչը:

Նշենք, որ Դաբանովիչն ընթացիկ մրցաշրջանում արդեն 21 խաղ է սպասարկել, որոնցում 67 դեղին քարտ է ցույց տվել (միջինը 3,19): Բալկան մրցավարը կարիերայի սկզբում կարմիր քարտեր բաժանողի համբավ է ունեցել, սակայն այժմ հազվադեպ է նման քայլի դիմում: Նշված 21 խաղում նա միայն մեկ անգամ է կարմիր քարտի դիմել, այն էլ երկրորդ դեղինի պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Դաբանովիչը վարել է եվրագավաթային ԲԱՏԷ – «Չելսի» (0:1), «Աուստրիա» – «Բեշիկթաշ» (2:1), «Վորսկլա – Սպորտինգ» (1:2) և «Կլուժ» – «Մալմյո» (0:1) հանդիպումները, ինչպես նաև Ազգերի լիգայի Մալթա – Ադրբեջան (0:1) ու Սլովակիա – Ուկրաինա (4:1) խաղերը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000