Որոնել
Արխիվ
24.03.2019  14:25

Մեր մրցակցիները. Խմբի ֆավորիտի 3 զարմանալի և 1 սպասված ցուցանիշները

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հետ ընդգրկված Իտալիան առաջին տուրում 2:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիային:

«Սկուադրա աձուրայի» կազմում գոլերի հեղինակ են դարձել Նիկոլո Բարելլան և Մոյզե Կինը: Ռոբերտո Մանչինիի թիմի վերջին 15 գոլերը խփել են տարբեր ֆուտբոլիստներ: Նշվածներից զատ մեկական անգամ աչքի են ընկել նաև Մատեո Պոլիտանոն, Կրիստիանո Բիրագին, Ֆեդերիկո Բերնարդեսկին, Ժորժինյոն, Սիմոնե Ձաձան, Լեոնարդո Բունուչին, Անդրեա Բելոտտին, Մարիո Բալոտելլին, Լորենցո Ինսինյեն, Անտոնիո Կանդրևան, Ջորջիո Կյելինին, Չիրո Իմոբելին և Մանոլո Գաբյադինին:

21-դարում Իտալիան 48-րդ տնային պաշտոնական խաղն անցկացրեց, որոնցում որևէ պարտություն չի կրել: Վերջին անգամ «Սկուադրա աձուրան» տանը զիջել է Դանիային (1999 թվական):

Երեկ աչքի ընկած Մոյզե Կինը դարձել է վերջին 61 տարում Իտալիայի հավաքականում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Ֆինլանդիայի դեմ մրցավեճում նա 19 տարեկան և 23 օրական էր: Ազգային ընտրանու կազմում ավելի երիտասարդ տարիքում գոլ է խփել միայն Բրունո Նիկոլեն, ով 1958 թվականին կայացած խաղում եղել է 18 տարեկան ու 258 օրական:

Ֆինլանդիայի դեմ խաղում սեփական դարպասն անառիկ պահելու շնորհիվ Իտալիան անընդմեջ «չոր» հանդիպումների թիվը հասցրեց 4-ի: Վերջին երեք տարում անխոցելի դարպասով դա «Սկուադրա աձուրայի» ամենաերկար շարքն է: Պատմականորեն արտակարգ պաշտպանության համբավ ունեցող Իտալիան նախորդ երեք հանդիպումներում 1:0 հաշվով հաղթել է Լեհաստանին ու ԱՄՆ-ին և 0:0 հաշվով ոչ-ոքի է գրանցել Պորտուգալիայի դեմ մրցավեճում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000