Որոնել
Արխիվ
24.03.2019  14:32

Հայաստանի հետ խաղում Ֆինլանդիան կվերադառնա նախկին տակտիկայի՞ն. Հրադեցկու կարծիքը

Ֆինալնդիայի հավաքականի ու Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Լուկաշ Հրադեցկին ակնարկել է, որ Հայաստանի ընտրանու դեմ առաջիկա խաղում սկանդինավները փոխելու են տակտիկական դասավորությունը: Իտալիայի դեմ արտագնա մրցավեճում (0:2) սկանդինվաները գործել են 5-3-2 սխեմայով: Այնուամենայնիվ, ֆինների հիմնական դասավորությունը 4-4-2-ն է համարվում:

«Իտալիայի հետ հանդիպման խաղային ծրագիրն այտեղ մեկնելուց առաջ էինք կազմել: Հայաստանի հետ խաղից առաջ ընդամենը մեկ մարզում ենք անցկացնելու:

Եթե ցանկանում ենք հաջողության հասնել, պետք է կարողանանք խաղից առաջ և ընթացքում արդյունավետ փոխենք տակտիկական դասավորությունը»,- Հրադեցկու խոսքերն է մեջբերում mtvuutiset.fi-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000