Որոնել
Արխիվ
24.03.2019  12:40

Ազար. «Սուտ է, որ բանակցում եմ «Ռեալի» հետ»

«Չելսիի» առաջատար Էդեն Ազարը հերքել է Մադրիդի «Ռեալի» հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները: Վինգերը վստահեցնում է, որ հիմա մտածում է միայն Բելգիայի հավաքականի մասին:

«Այդ լուրերում ճշմարտություն չկա: Ես ամբողջովին կենտրոնացած եմ Կիպրոսի հավաքականի դեմ առաջիկա խաղի վրա: Որևէ այլ բանի մասին չեմ մտածում»,- բելգիացու խոսքերն է մեջբերում  Sky Sport-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ լոնդոնցիների հետ մինչև 2020 թվականի հունիսը պայմանագիր ունեցող Ազարի համար «Ռեալը» 60 միլիոն եվրո է առաջարկել, սակայն «Չելսին» կրկնակի շատ է պահանջում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000