Որոնել
Արխիվ
24.03.2019  12:20

Goal. Աշխարհի լավագույն պատանի ֆուտբոլիստը Բունդեսլիգայում է, երկրորդը` Լա Լիգայում

Goal.com կայքը կազմել է իր վարկածով աշխարհի լավագույն պատանի ֆուտբոլիստների ցանկը: Հաշվի են առնվել 2000 թվականի հունվարի 1-ից հետո ծնված խաղացողները:

Առաջին տեղը գրավել է Դորտմունդի «Բորուսսիայի» եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոն: Անգլիացին Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 26 խաղում 8 գոլ է խփել ու 15 գոլային փոխանցում կատարել:

Լավագույն եռյակում են նաև Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Չելսիի» վինգեր Կալում Հադսոն-Օդոին:

Լավագույն տասնյակը.

1. Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.)

2. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ»)

3. Կալում Հադսոն-Օդոի («Չելսի»)

4. Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»)

5. Ռոդրիգո Գոես («Սանթոս», ամռանը տեղափոխվելու է «Ռեալ»)

6. Ալֆոնսո Դևիս («Բավարիա»)

7. Սանդրո Տոնալլի («Բրեշիա»)

8. Դիեգո Լայնես («Բետիս»)

9. Մոյզե Կին («Յուվենտուս»)

10. Մորգան Գիբս-Ուայթ («Վուլվերհեմփթոն»)


50 ֆուտբոլիստից բաղկացած ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000