Որոնել
Արխիվ
22.03.2019  13:16

Եվրոպայի առաջնություն. Երեք հայ շախմատիստներ հետապնդում են առաջատարներին

Սկոպյեում շարունակվող Եվրոպայի տղամարդկանց շախմատի անհատական առաջնությունում տեղի ունեցավ 4-րդ տուրը, որից հետո 3.5-ական միավորով աղյուսակը գլխավորում են 19 շախմատիստ:

Հայաստանի երեք ներկայացուցիչներ՝ Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանն առաջատարներին զիջում են կեսական միավորով, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան:

Սերգեյ Մովսեսյանը վաստակել է 2.5 միավոր, իսկ Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը՝ 2-ական:

Այսօր տեղի կունենա մրցաշարի 5-րդ տուրը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000