Որոնել
Արխիվ
22.03.2019  01:17

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել Ռոնալդուի ժեստի վերաբերյալ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խուսափել է որակազրկումից «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոններ լիգայի 1/8 եզրափակչի տնային խաղում (3:0) ցուցադրած ժեստից հետո:

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 34-ամյա ֆուտբոլիստի ժեստի վերաբերյալ գործի քննությունից հետո որոշվել է չորակազրկել նրան: Փոխարենը, պորտուգալացին պետք է 20 000 եվրո տուգանք վճարի:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն կրկնօրինակել է իսպանական թիմի մարզիչ Դիեգո Սիմեոնեին, ով այդ ժեստը ցուցադրել էր այդ թիմերի առաջին խաղի ժամանակ: Արգենտինացին նույնպես տուգանվել էր 20 000 եվրոյով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000